-
22.04.2015|
00:04
«Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ ասի` թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն»,- ասում է Խորեն Աբրահամյանը: Այս տարի անվանի դերասանը կլիներ 85 տարեկան:
-
21.04.2015|
15:22
Նյու Յորքում հայտարարվել են գրականության, լրագրության, երաժշտության և թատրոնի ոլորտում ԱՄՆ-ի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի՝ Պուլիտցերյան մրցանակի դափնեկիրները։ Բացառիկ առաջատար է The New York Times թերթի թիմը, որն արժանացել է 3 մրցանակի, գրում է Deutsche Welle-ն։
-
21.04.2015|
12:10
Ապրիլի 21-ին` ժամը 20:00-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Հարյուր տարի անց» խորագրով միջոցառումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Արևմտահայության 20-րդ դարասկզբի կոտորածները խորապես ցնցել են Ալեքսանդր Սպենդիարյանին և որպես ճշմարիտ արվեստագետ, նա չէր կարող անտարբեր մնալ հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմամբ:
-
21.04.2015|
12:08
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլի 21-ին` ժամը 21:30-ին, Փարիզի Շատլե թատրոնից ուղիղ հեռարձակմամբ կներկայացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 տարվա հիշողություն» խորագրով համերգը:
-
21.04.2015|
11:07
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված ներկայացումների տասնօրյակ է:
-
21.04.2015|
11:03
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հոբելյանական ցուցահանդես է բացվել Հայաստանի նկարիչների միությունում, որն էլ առիթ հանդիսացավ հանդիպելու ՀՆՄ նախագահ ԿԱՐԵՆ ԱՂԱՄՅԱՆԻ հետ։
-
20.04.2015|
15:19
Մայիսի 3-ին Երևանի «Օպիում» ակումբում հայկական առաջատար ռոք-խմբերը՝ «Որդան կարմիր», «Բյութիֆայդ Փրոջեքթ», «Հայարդ», «Դոգմա», «Նաիրի» ռոք-խմբերը հանդես կգան միացյալ համերգով:
-
20.04.2015|
12:00
Ապրիլի 22-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի քննարկումների սրահում տեղի կունենա Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը հեղինակի մասնակցությամբ:
-
20.04.2015|
02:02
Մասնագետների գնահատմամբ` «Քրոնոս»-ը մի այլ ուղղություն և որակ է լարային քառյակների համաշխարհային պատմության մեջ: Հատկանշական է, որ քառյակն իր վերաբերմունքն է արտահայտելու Ցեղասպանության առիթով:
-
19.04.2015|
10:55
Լոնդոնի գրքի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: